2128 դիտում
16:59 07-09-2017
Երևանի թիմը կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին
Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը հանդիպել է սեպտեմբերի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 2017 թվականի եզրափակիչ փուլ անցած Երևանը ներկայացնող մարզիկներին և բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում:
Գոռ Վարդանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին նպաստելու է նաև տարեց մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական տարաբնույթ միջոցառումներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը տեղեկացրել է, որ երևանցի մարզիկներն ապահովվել են համապատասխան գույքով և մարզական հանդերձանքով:
Տարեց մարզիկներն էլ իրենց հերթին նշել են, որ նախապատրաստվել են հավուր պատշաճի և կանեն հնարավորը՝ առաջին անգամ անցկացվող այս մրցումների եզրափակիչ փուլում ևս Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում կայացած նախընտրական փուլի արդյունքում ձևավորված երևանյան թիմը ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ուժերը կչափի շախմատ, շաշկի, նարդի և դարձ մարզաձևերում:
Նմանատիպ նյութեր
2739 դիտում
16:19 28-09-2018
Երևանի թիմը Ծաղկաձորում կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին
901 դիտում
19:15 02-04-2015
Վանաձորը կմասնակցի դրամաշնորհային մրցույթի առաջիկա փուլին
Այս բաժնից
1321 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
946 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը