211652_close_icon

Երևանի թիմը Ծաղկաձորում կմասնակցի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի եզրափակիչ փուլին

views-count2901 դիտում article-date 16:19 28-09-2018
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կանցկացվի «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթի 2018 թվականի եզրափակիչ փուլը: 2-րդ տարին անընդմեջ անցկացվող այս ստուգատեսին կմասնակցի նաև Երևանի թիմը: Ծաղկաձոր մեկնելուց առաջ թիմի անդամներին հանդիպել և մրցաշարում հաջող մրցելույթներ է մաղթել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ով վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել տարեց մարզիկների ակտիվ մասնակցությանը մարզական տարաբնույթ միջոցառումներին: Մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի թիմն ապահովվել է մարզումային լավ պայմաններով և համապատասխան հանդերձանքով, ու շնորհակալություն են հայտնել հոգատար վերաբերմունքի համար: Հարկ է նշել, որ մայրաքաղաքում կայացած նախընտրական փուլից հետո ձևավորված երևանյան թիմը ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ուժերը կչափի շախմատ, շաշկի, նարդի և տեգախաղ մարզաձևերում: Նշենք նաև, որ նախորդ տարի անցկացված մրցույթում երևանցիները մրցաշարի հաղթող էին ճանաչվել:

Նմանատիպ նյութեր