211652_close_icon
views-count3333 դիտում article-date 14:58 07-09-2017

Գարեգին Բ կաթողիկոսը միաբանների նոր նշանակումներ է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատուի պարտականություններից, ծառայության է կոչվել Իսպանիայի հայոց համայնքում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն ազատվել է Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովվի պարտականություններից և իր հոգևոր ծառայությունը կշարունակի որպես Մայր Աթոռի լուսարարապետի օգնական: Դիվանատան hասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը, ազատվելով իր պարտականություններից, մեկնել է Գերմանիա ուսումնառությունը շարունակելու նպատակով:

Նմանատիպ նյութեր