4048 դիտում
17:02 07-09-2017
Կառավարությունը մշակում է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ը
Կառավարության նիստում այսօր վարչապետը հայտնել է, որ մեկնարկել են «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքները։
«Արդյունավետ քննարկումներ իրականացնելու նպատակով, մեր կողմից սեպտեմբերի 5-ին հանրապետական գործադիր մարմիններին տրվել է հանձնարարական՝ ոլորտային աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի շրջանակում 3-ամսյա ժամկետում կիրականացվեն ռեգուլյար թեմատիկ քննարկումներ՝ նշված փաստաթղթի վերաբերյալ»,-ասել է Կարեն Կարապետյանը։ Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթն իրականացնելու է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը»։
Վարչապետը, դիմելով հանրապետական բոլոր գործադիր մարմինների ղեկավարներին, հորդորել է նշված աշխատանքային խմբերը ձևավորել լավագույն մասնագետներից և ակտիվորեն ներգրավվել «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի մշակման աշխատանքներին՝ համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ։
Նմանատիպ նյութեր
3612 դիտում
14:40 10-02-2018
Վարչապետի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» փաստաթուղթը
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1534 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ