211652_close_icon
views-count2188 դիտում article-date 21:38 07-09-2017

Արցախի Աժ նախագահի ողջույնի ուղերձը՝ «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայում սեպտեմբերի 7-ին մեկնարկած «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին: Ստորեւ ներկայացվում է ուղերձի տեքստը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի ուղերձը «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին [b] Հարգելի գործընկերներ,[/b] Ջերմորեն ողջունում եմ «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին եւ հյուրերին: Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ միասին շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հետեւաբար, անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկման, բազմակողմանի դիտարկման ու գիտական խորհրդատվությունների տրամադրման նախաձեռնությունն արդիական է: Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախում տոնեցինք Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Սեպտեմբերի 21-ին կլրանա նաեւ Հայաստանի Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Անկախ պետականության ու ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների քայլերը զուգահեռ լինելով հանդերձ՝ գտնվել ու շարունակում են լինել մի հարթության՝ համահայկական հարթության վրա։ Հուսով եմ, որ ֆորումի նման ներկայացուցչական կազմը թույլ կտա մասնագիտական ու խորը դիտարկումներ անցկացնել օրակարգում գտնվող խնդիրների շուրջ եւ հետագայում կդառնա պահանջված գիտական հարթակ: Ֆորումի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, խաղաղություն եւ բարօրություն։

Նմանատիպ նյութեր