3911 դիտում
22:35 07-09-2017
Իսպանիայում Կատալոնիայի իշխանություններին դատի կտան՝ անկախության հարցով հանրաքվե հրավիրելու համար
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասային հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազությունը հայցեր է ներկայացնում Կատալոնիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների և Ժեներալիտետի անդամների դեմ՝ անկախության հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ ընդունված փաստաթղթերի պատճառով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Մենք քրեական հայցեր ենք պատրաստում խորհդարանի նախագահության և կառավարության անդամների դեմ՝ հանրաքվե հրավիրելու համար»,- հայտարարել է Մասան և հավելել, որ 2 հայց կներկայացվի Կատալոնիայի գերագույն դատարան:
Նա նաև հայտնել է, որ իրավապահ մարմինները՝ ազգային ոստիկանությունը, քաղաքացիական գվարդիան կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր գործողությունները կայուն իրավիճակ և օրենքի իրականացումն ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
4601 դիտում
14:42 01-10-2017
Կատալոնիայի անկախության հանրաքվեն սահմանադրական ճգնաժամի պատճառ է դարձել Իսպանիայում
1211 դիտում
13:18 01-07-2014
Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվե կանցկացվի
Այս բաժնից
637 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
964 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
787 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին