10304 դիտում
17:57 08-09-2017
Այս գավառական վերնախավը պետք է փոխվի. Զարուհի Փոստանջյան
«Մենք ընդդիմադիր դաշտում չունենք գործընկերներ, չգիտեմ էլ՝ ով ինչով է զբաղվում. մենք ունենք մեր օրակարգը, որով առաջնորդվելու ենք»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու աշխատանքներին, նա ասաց, որ դասական իմաստով՝ քաղաքապետարանում ավագանի գոյություն չունի:
«Գավառական հավաքատեղի է, գավառական ժողովի տպավորություն է թողնում, ավագանու անդամները նույնիսկ չգիտեին, որ դա բանավեճի հարթակ է: Երբևէ այդ հարթակը չի օգտագործվել որպես իրոք հանրային հարթակ, մեր այս գավառական վերնախավը պետք է փոխվի»,- ասաց նա և հնարավոր համարեց, որ առաջիկա նիստը կբոյկոտեն:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ Երևանի փողոցների անվանափոխության ծրագրին, անդրադառնալով «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը նշեց, որ իրենք արմատական փոփոխությունների կողմնակից են, ոչ թե կոսմետիկ:
«Ես կողմ եմ, որ չպետք է Լենինգրադյան փողոց ունենանք, քանի որ Լենինը մեր ազգի համար չարիք է եղել մեզ համար, ինչի հետևանքները զգում ենք այսօր: Այս առումով պետք է փոխվի, սակայն եթե այն Ազգալդյանի անվամբ ենք փոխում, ապա ես չեմ կարծում, որ նրա անվամբ փողոցը պետք է լինի ծայրամասում»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
2959 դիտում
13:02 21-09-2017
Այս տարվա մեջ համահայկական ընդվզման օր պետք է հայտարարվի. Զարուհի Փոստանջյան
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»