211652_close_icon
views-count5717 դիտում article-date 13:32 10-09-2017

Խարդախության համար հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1970 թ. ծնված Ազատ Ա.-ին, որը 2015թ. հոկտեմբերի 1-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը): Խափանման միջոցը՝ կալանք: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր