7603 դիտում
15:24 10-09-2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Նալբանդյան-Պուշկին-Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Նալբանդյան - Պուշկին - Վարդանանց փողոցների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
[b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
496 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1651 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
535 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը