211652_close_icon
views-count5359 դիտում article-date 19:22 08-09-2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա- Բագրատունյաց փողոց լուսացույցային օբեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ լուսացույցով չկարգավորվելու դեպքում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: [b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]

Նմանատիպ նյութեր