30462 դիտում
18:02 11-09-2017
Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ վերաօծվեց հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, հայ -ադրբեջանական սահմանի վրա գտնվող, 7-րդ դարում կառուցված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ վերաօծման կարգ: Եկեղեցին մասնակի վերանորոգվել էր 1970-ական թվականներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , Ոսկեպար համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանի և ռուսաստանաբնակ մի խումբ ոսկեպարցիների հովանավորությամբ և ջանքերով Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձյալ վերաբացեց իր դռները հավատացյալ ժողովրդի առջև:
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեցին եկեղեցու զանգը, դռները, սպասքը և Սուրբ սեղանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին տարածաշրջանի հոգևոր սպասավորներ, համայնքների վարչական ղեկավարներ, հյուրեր, սահմանապահ զինվորականներ, որոնց հենակետի անմիջական հարևանությամբ է գտնվում եկեղեցին:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+
Նմանատիպ նյութեր
994 դիտում
13:05 01-04-2024
Մարդաշատ լինելու պատճառով Սուրբ Հարության աղոթքը կատարվել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում