3115 դիտում
23:19 11-09-2017
«Օրենքի նախագծում պետք է ներառվեն բոլոր այն սկզբունքները, որոնք առավել արդյունավետ կդարձնեն բազմաբնակարան շենքերի կառավարումը». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մշակման աշխատանքային խմբի կողմից շարունակվում են աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ ՀՀ կառավարությունում կայացած հերթական քննարկման ժամանակ հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ սկզբունքային հարցերի վերջնական հստակեցման ուղղությամբ:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախքան օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերելը ևս մեկ անգամ վերանայել մի շարք սկզբունքային հարցերի շուրջ առաջարկվող լուծումներն ու լսել շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները՝ պարբերաբար ներկայացնելով աշխատանքների ընթացքը:
«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները շատ կարևոր են, և դրա համար պետք է ակտիվ մասնակցել լրամշակման աշխատանքներին: Եվս մեկ անգամ պետք է լսել բոլոր կողմերի, այդ թվում ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ համատիրությունների կարծիքներն ու առաջարկները, որպեսզի օրենքի փոփոխությունների նախագծում ներառվեն բոլոր այն սկզբունքները, որոնք առավել արդյունավետ կդարձնեն բազմաբնակարան շենքերի կառավարումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
21:37 08-12-2023
Բազմաբնակարան շենքերի կառավարումը պետք է լինի որակյալ գործունեություն. քննարկում Քաղաքաշինության կոմիտեում
Այս բաժնից
781 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
622 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
730 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված