32013 դիտում
21:56 12-09-2017
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն սկսում է նոր ծրագիր. զորամասերին կհատկացվեն գեներատորներ և էներգախնայող լամպեր
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, կարևորելով զորամիավորումներում էներգետիկ ենթակառուցվածքների և հնարավորությունների ստեղծումը և ընդլայնումը, սկսում է նոր ծրագիր, որի արդյունքում՝ զորամասերին կհատկացվեն գեներատորներ և էներգախնայող լամպեր, որոնց միջոցով զորամասերը կկարողանան իրականացնել տնտեսում և արտակարգ իրավիճակներում առավել արդյունավետ լուծել էլեկտրականության հետ կապված խնդիրները:
Վերջիններիս մասին տեղեկություն ստացել ենք ՀԿ-ի իրականացրած՝ «Ազգ-Բանակ 2017» ծրագրի շրջանակում` Արցախի Հանրապետության մի շարք զորամասեր կատարած այցերի ընթացքում (տե՛ս http://artsakhpress.am/arm/news/71502/hanun-hay-zinvori-hk-n-aycelelel-e-arcakhi-zoramaser.html, http://khatutik.ru/naciya-armiya/ հղումներով, ինչպես նաև Banak.info, [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url], Hartak.am կայքերում):
Դրամական փոխանցումներ կարող եք կատարել «Հանուն հայ զինվորի» ՌՀԿ-ի հաշվեհամարներին՝
«Արարատբանկ» ԲԲԸ – ՀՀ Դրամ (AMD) 31258470100
«Արարատբանկ» ԲԲԸ – ԱՄՆ Դոլլար (USD) 31258470101
«Արարատբանկ» ԲԲԸ – Եվրո (EUR) 31258470149
«Արարատբանկ» ԲԲԸ – Ռուբլի (RUR) 31258470158
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն պատասխանատվություն է կրում ստացված դրամական փոխանցումների նպատակային տնօրինման, ինչպես նաև՝ կատարված ծախսերի վերաբերյալ թափանցիկ ու հրապարակային հաշվետվությունների ապահովման համար և երաշխավորում Ձեր կատարած ներդրումների ապահովությունը:
Հարցերի, առաջարկների և տեղեկատվության համար կարող եք զանգահարել +(374) 95-03-53-34 հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլ․փոստին։
Հարգանքով՝ [b] «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ՝ Դավիթ Թորոսյան,
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի խորհուրդ[/b]
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
22:20 17-03-2015
Չելյաբինսկում սնդիկ պարունակող հազարավոր լամպեր են հայտնաբերվել
11624 դիտում
22:01 23-07-2020
ԱՀԿ-ի կարծիքով COVID-ի դեմ պայքարում ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպեր չպետք է օգտագործվեն
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր