2180 դիտում
22:20 17-03-2015
Չելյաբինսկում սնդիկ պարունակող հազարավոր լամպեր են հայտնաբերվել
Չեյլաբինսկում հայտնաբերվել է սնդիկե լամպերի աղբանոց: Բնակիչներն այն նկատել են Տրուբնիկովի փողոցում՝ լքված ավտոկայանատեղիի հարեւանությամբ: Նախնական տվյալներով՝ աղբանոցում կան 18 հազար լամպեր, որոնք բնապահպանական լուրջ վտանգ են ներկայացնում: Բնապահպանների խոսքով՝ եթե լամպերը կոտրվեն, գազային վիճակում գտնվող սնդիկը կաղտոտի մթնոլորտը:
Աղբանոցը տեւական ժամանակ նկատելի չի եղել: Այն ծածկված է եղել ձյան շերտով եւ շինարարական աղբով:
Լամպերը տեղափոխելը եւս վտանգավոր է, քանի որ կոտրվելու հավանականությունը մեծ է: Քաղաքացիներն արդեն դիմել են պատկան կազմակերպությանը՝ խնդրանքով, որ վտանգավոր լամպերը ոչնչացվեն, սակայն մտավախություն ունեն, որ դրանք պարզապես կթափեն մեկ այլ՝ ոչ մարդաշատ վայրում:
Նմանատիպ նյութեր
1566 դիտում
20:13 31-07-2019
Սնդիկ պարունակող որոշ արտադրանքներ փուլերով դուրս կբերվեն շրջանառությունից
Այս բաժնից
547 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով