4978 դիտում
13:47 13-09-2017
Հայաստանից GSP+ համակարգով ԱՄՆ արտահանվող ապրանքները մաքսազերծվում են զրոյական մաքսատուրքով. Գարեգին Մելքոնյան
«Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ամբողջության մեջ կեսից ավելին` 59 տոկոսը, շնորհիվ GSP+-ի, մաքսազերծվում է զրոյական մաքսատուրքով: Ընդհանուր առմամբ այն ապրանքները, որոնք, ըստ էության, կարող էին օգտվել դրանցից, փաստացի օգտվում են գրեթե հարյուր տոկոսով։ Այսինքն՝ օգտագործելիության տոկոսը 97-98 է, որը շատ բարձր ցուցանիշ է»,- հայ-ամերիկյան առևտրային պալատի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, անդրադառնալով GSP համակարգին, և տեղեկացրեց, որ Հայաստանից արտահանումների կեսից ավելին կատարվում է այս համակարգով:
«Անշուշտ, համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, քանի որ այն նպաստում է ֆինանսական ռեսուրսների տնտեսմանը, տեղական ծագում ունեցող ապրանքների՝ ամերիկյան շուկայում համեմատաբար ավելի մատչելի գնով իրացնելուն»,- ասաց նա:
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ 2016 թվականին և 2017-ի առաջին կիսամյակում ունենք ՄԱՆ-ի հետ առևտրաշրջանառության նկատելի աճ: Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ ամենից շատ ԱՄՆ արտահանվում է ալյումինե փայլաթիթեղ, վերամշակված սնունդ, ոսկերչական ապրանքներ:
Նմանատիպ նյութեր
583 դիտում
16:03 07-04-2020
Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով
1306 դիտում
09:44 03-04-2015
Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է Բելառուսում և Ղազախստանում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»