586 դիտում
16:03 07-04-2020
Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով
Եվրասիական տնտեսական միության երկրները, այդ թվում` Հայաստանը հնարավորություն են ստացել երրորդ երկրներից կրիտիկական նշանակության մի շարք ապրանքներ ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան տնտեսավարողների համար սա նոր շուկաների հնարավորություն է, բացի այդ, այս այլընտրանքային հնարավորությունը կզսպի գների հնարավոր բարձրացումը: «[url=https://armenpress.am/arm/news/1011404.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ապրիլի 3-ին ընդունված որոշման մասին՝ ըստ որի մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն:
«Դրանք հիմնականում կրիտիկական ներմուծման ապրանքատեսակներն են, որոնց մեջ են մտնում աշորան, հնդկացորենը (гречневая крупа), կարտոֆիլը, գլուխ սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, մանկական սնունդը, դեղորայքը և այլ ապրանքներ: Կան նաև բժշկական սարքավորումներ, որոնց մեկ հատից է գանձվում մաքսատուրք, օրինակ էնդոսկոպեր, հատուկ ջերմաչափեր: Դրանց մաքսատուրքը ևս զրոյացվում է: Կան նաև նյութեր, որոնք օգտագործվում են մանկական սննդի պատրաստման մեջ: Բայց մեզ համար շատ կարևոր կարելի է դիտարկել աշորան, երկարահատիկ բրինձը, օրինակ դրա մաքսատուրքը 10 տոկոս է, բայց 1 կգ-ի համար ոչ պակաս, քան 0,03 եվրո, այսինքն` դա էլ զրոյացվելու է: Կարևոր է հնդկացորենը, հատիկավոր հնդկաձավարը (гречка)»,-ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այդ ապրանքատեսակները Հայաստանը հիմնականում ներմուծում է ԵԱՏՄ երկրներից, ԱՊՀ երկրներից: Բայց սա հնարավորություն է տալիս զրոյական մաքսատուրքով ներմուծում անելու նաև երրորդ երկրներից՝ որպես այլընտրանքային ուղի: Այն տարածվելու է ԵԱՏՄ բոլոր երկրների վրա:
Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ԵԱՏՄ-ում կրիտիկական նշանակության մի շարք ապրանքների սահմանափակում կա դեպի երրորդ երկրներ՝ պահպանելով շրջանառությունը միության տարածքում: Օրինակ հնդկացորենը ներառված է ինչպես այդ արտահանման սահմանափակման ցուցակում, այնպես էլ այն ցուցակում, որով հնարավորություն է տրվում երրորդ երկրներից ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Փոխնախարարը պարզաբանեց, որ դա արվում է բալանսի համար, որ ԵԱՏՄ-ում պակասորդ չլինի: Նա նկատեց, որ զրոյական մաքսատուրերի հնարավորությունը նաև այլընտրանքային շուկա է բացում, որ գների կտրուկ բարձրացում չլինի:
Բժշկական սարքավորումների՝ զրոյական մաքսատուրքով ներմուծման հնարավորությունը կլինի 6 ամիս ժամկետով, քանի որ պահանջարկը շատ մեծ է, ոչ մի երկրում չի հերիքում: Փոխնախարարը նկատեց՝ որքան էլ ԵԱՏՄ որևէ երկիր ունենա անսպառ արտադրություն, միևնույն է անհրաժեշտություն կա:
Անդրադառնալով տնտեսավարողների համար բացվող հնարավորություններին՝ փոխնախարարն ասաց. «Եթե կոնկրետ տնտեսավարողները, մասնագիտացված էին երրորդ երկրներից այդ ապրանքատեսակները ներմուծելով, հիմա հնարավորություն կունենան զրոյական մաքսատուրքով 3 ամիս ժամանակով իրականացնել ներմուծում: Սակայն սա առաջին հերթին ուղղված է լինելու մեր սպառողներին, քանի որ դրանք կրիտիկական նշանկակության ապրանքատեսակներ են: Եվ մենք չենք զգա դրա թանկացումը, դա զսպող գործիք է համարվում գնային առումով: Սա նաև տնտեսավարողների համար այլընտրանքային շուկայի հնարավորություն է, նոր ճանապարհ է, որ կարողանան փորձել երրորդ երկրներից ներմուծում անել»,-ասաց Սիմոնյանը:
Որոշումը տարածվում է ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Նմանատիպ նյութեր
4978 դիտում
13:47 13-09-2017
Հայաստանից GSP+ համակարգով ԱՄՆ արտահանվող ապրանքները մաքսազերծվում են զրոյական մաքսատուրքով. Գարեգին Մելքոնյան
12324 դիտում
20:17 07-10-2021
Հնդկաձավար սնկով և թթվասերով. հիանալի ու հաճելի կերակուր, որը կգոհացնի ձեզ
1648 դիտում
15:37 18-09-2014
Ֆիզիկական անձն այսուհետ իր գույքն առանց մաքսատուրքի կներմուծի Հայաստան
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»