211652_close_icon
views-count10369 դիտում article-date 22:05 13-09-2017

Արցախյան ապրանքանիշերը ներկայացվել են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող՝ սննդարտադրության ոլորտի «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են մի շարք արցախյան ապրանքանիշեր։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Տրիումֆ գրուպը» էքսպոյին մասնակցում է «Արցախ բիո» և «Arm Eco» ապրանքանիշերով, որոնց ներքո խոշոր գնորդներին ու մատակարարներին են ներկայացվել մրգային և բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, թթուներ, դոշաբ։ Ցուցահանդեսի հենց առաջին օրվանից արցախյան բարիքները ներկայացնող ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեծածախ գնորդների հետ ԵԱՏՄ անդամ երկրներից, Չինաստանից, Հնդկաստանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից։ «Պետության աջակցությունը մեծ արդյունք է տալիս։ Ներկայացված ապրանքատեսակների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Էքսպոյից հետո կշարունակենք բանակցությունները և, հուսով եմ, պայմանավորվածությունները պայմանագրեր կդարձնենք»,- նշել է «Տրիումֆ գրուպ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը և ավելացրել, որ այնտեղ արցախյան արտադրանքի որակի զուգահեռը չկա։ Ի դեպ, այս տարի Հայաստանը ներկայացնող տաղավարը լավագույնն է ճանաչվել: [url=http://artsakhpress.am/arm/news/72458/arcakhyan-apranqanishery-nerkayacvats-en-worldfood-moscow-2017-mijazgayin-cucahandesin.html]Artsakhpress.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր