11142 դիտում
14:15 15-09-2017
Գյումրու քաղաքապետարանը բզկտված, չափանիշներին չհամապատասխանող եռագույն դրոշը հեռացրեց քաղաքապետարանի շենքի տանիքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Գյումրու քաղաքապետարանի վարչական շենքի տանիքից հեռացվեց բզկտված ու չափանիշներին չհամապատասխանող դրոշը, ինչի մասին սեպտեմբերի 13-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/13/1077272/]հայտնել էինք[/url], որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի քաղաքապետարանի տանիքին ծածանվող ՀՀ դրոշը չէր համապատասխանում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ օրենքին, ըստ որի՝ լայնության և երկարության չափերի հարաբերությունն է՝ 1:2:
Լուսանկարներում հստակ երևում էր, որ դրոշը կիսած էր և բավականին անհաջող, կամ էլ քամին էր կիսել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+