7400 դիտում
17:30 15-09-2017
ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին. Իվետա Տոնոյան
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց հանձնարարել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացրած նախագծերը լուրջ ուսումնասիրել և վերջում ներկայացնել տեսակետ:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք կմիանա՞ն «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին, Իվետա Տոնոյանը պատասխանեց, թե դաշինքի տնտեսական բլոկն արդեն իսկ ուսումնասիրում է խնդիրը:
«Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, որ ինքնանպատակ չէ դուրս գալը կամ չգալը, քանի որ պետք է ուսումնասիրվի, պետք է օգտագործվի ԵԱՏՄ-ի չօգտագործված պոտենցիալը»,- ասաց Տոնոյանը:
Վերջինս նաև նշեց, որ իրենց դաշինքում քննարկվել է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցը. «Այս մասով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, մի շարք համայնքներում ԲՀԿ-ն մասնակցություն է ունենալու»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
4598 դիտում
18:19 03-11-2018
ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը․ Իվետա Տոնոյան
15798 դիտում
20:40 12-11-2020
Քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Էդվարդ Բաբայանն է բերման ենթարկվել. Իվետա Տոնոյան
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»