211652_close_icon
views-count32398 դիտում article-date 22:25 15-09-2017

Մի քանի ժամ Շիրակի մարզի հրշեջները, զինվորներն ու գյուղացիները կենաց-մահու պայքար տալով՝ կանխեցին Կաքավասարում առաջացած խոշոր հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարան կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Կաքավասար գյուղի վարչական տարածքում գտնվող սարի խոտածածկ տարածքում խոշոր հրեդեհ է սկսվել և այն տարածվում է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են մեկնել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ սկսել են սարի գագաթի հատվածում առաջացած մոտ 12 հա տարածքով կրակի տարածումը կանխել, իսկ հետո՝ մարել այն: Քանի որ կար վտանգ, որ կրակը կարող է ավելի մեծ տարածքներ ընդգրկել, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ լրացուցիչ խմբեր ներգրավվեցին հրդեհի մարման աշխատանքներում, այդ թվում՝ «Հայանտառ» տնտեսության ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ու Կաքավասար գյուղի բնակիչներ: Ստեղծված իրավիճակի մասին Ա. Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուժեղ Ղազարյանին և վերջինիս կողմից մարզում հայտարարվել է «ՏԱԳՆԱՊ»: Այնուամենայնիվ, թվով 90 հրշեջ-փրկարար, 36 զինծառայող անտառատնտեսության աշխատակիցներն ու գյուղացիները ժամեր անց կարողացել են մարել կրակը, որի տարածքը կազմում է մոտ 120 հա չոր խոտածածկույթ: Այս պահին մարզային փրկարարական վարչության պետ Ա. Կարապետյանի որոշմամբ հրդեհին հարակից անտառի շերտերի տարածքում հերթապահություն է նշանակվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները ևտեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր