7185 դիտում
10:32 16-09-2017
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն. «Ամերիկայի ձայն»
«Մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելում», - հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն:
Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրանք Փալոնը, ով դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:
«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան», - կոնգրեսական Սփիր Կանչելյանը «Ամերիկայի Ձայն»-ին խոստովանում է՝ Հայաստան այցի օրակարգն այնքան խիտ է, որ չի պատկերացնում, ինչպես են մի քանի օրերի ընթացքում հասցնելու այն իրականացնել: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, դրանք բազմաթիվ են.
«Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը»:
Կոնգրեսականի համար այս այցն ունի զգացական նշանակություն.
«Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարևոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն»:
Այցի քաղաքական կողմը նույնպես անտեսված չէ.
«Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»:
ԱՄՆ-ի օրենսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցը, քանի որ այժմ էներգակիրների մատակարարման առումով Հայաստանը կախված է Ռուսաստանից, որն էլ, կոնգրեսականի խոսքով, ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը.
«Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան»:
Ջեքի Սփիր Կանչելյանն ընդգծում է Հայաստանի հսկայական ներուժը տեխնոլոգիական ոլորտի զարգացման հարցում և ընդգծում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի կոնգրեսականի խոսքով, փայլուն աշխատանքը ուղղված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: Միացյալ Նահանգներն իր կողմից պատրաստ է Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը.
«Մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլևս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4030909.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
7790 դիտում
11:24 16-09-2017
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցչական բացառիկ պատվիրակություն. «Ամերիկայի ձայն»
1642 դիտում
16:09 13-10-2022
Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն
2187 դիտում
16:36 18-09-2019
Հայաստան կայցելի ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակություն
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»