62822 դիտում
18:00 16-09-2017
Սևանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին ամուսիններ ներկայացած անձանց, ովքեր Երևանից մեկնել էին Սևան, իսկ հետո կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էին պատճառել վարորդին՝ գումարը չտալու պատրվակով
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ՝ 35-ամյա Վիգեն Գևորգյանը, ով կանգնած է եղել իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայով, 2 հոգի մոտեցել և խնդրել են, որպեսզի 8000 դրամով իրենց տեղափոխի Սևան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասնելով Սևան քաղաքի գերեզմանատան մոտ՝ զույգը վճարել չկարողանալու պատճառաբանությամբ վիճել են վարորդի հետ, որի ժամանակ տղամարդը կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածել է Վ. Գևորգյանի գլխին և թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Վ. Գևորգյանը բուժօգնություն ստանալու նատակով դիմել է Սևանի բժիշկներին, ովքեր էլ օպերատիվորեն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նրան։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել են ամուսիններ ներկայացած առեղծվածային անձանց։ Նրանք են՝ Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Թադևոսյանն ու Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակչուհի՝ 20-ամյա Մարիամ Ստեփանյանը։
Փաստի առթիվ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Զույգը Ոստիկանություն է ներկայացել մեղայականով, երբ իմացել են, որ Սևանի ոստիկանները արդեն կանգնել են իրենց հետքի վրա։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6592 դիտում
23:19 12-11-2018
Սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել էր 18-ամյա պատանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ