45804 դիտում
20:54 29-12-2020
Արտակարգ դեպք Երևանում. սուր կտրող-ծակող առարկայով վնասել են Երևանի ոստիկանության դիմաց կայանված այն ավտոմեքենաները, որոնցով այս օրերին ցուցարարներին տեղափոխում էին բաժիններ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նկատել են, որ Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մոտ կայանված իրենց ծառայողական Samand մակնիշի մի քանի ավտոմեքենաների անվադողերը կտրող-ծակող առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված և ունեցել են ոստիկանական համարանիշներ:
Թե ով և ինչ հանգամանքներում է ավտոմեքենաները վնասել, ոստիկանության կենտրոնական բաժնում պարզում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
6589 դիտում
23:19 12-11-2018
Սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել էր 18-ամյա պատանուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ