211652_close_icon
views-count6039 դիտում article-date 16:59 16-09-2017

Դեյր Ազ-Զորում ԻՊ գրոհայինների մի խումբ զենքը վայր է դրել և հանձնվել կառավարական զորքերին

Սիրիայի Դեյր Ազ-Զոր քաղաքի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի խումբ գրոհայիններ վայր են դրել զենքը և հանձնվել կառավարական զորքերին։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Նախօրեին սիրիական բանակին հաջողվել է մտնել Ալ-Մուրիա շրջան, ինչպես նաև ԻՊ ահաբեկիչներից ազատել Սարդա և Քարրում լեռնային շրջանները։ Գրոհայինները 5 կմ հետ են շպրտվել դեպի քաղաքի արևելյան հատվածը, ինչից հետո մի խումբ ահաբեկիչներ հանձնվել են։ Չի նշվում, սակայն, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են վերջիններս հանձնվել կառավարական զորքերին։

Նմանատիպ նյութեր