211652_close_icon
views-count1463 դիտում article-date 14:55 11-07-2015

Աֆղանստանի հարավում թալիբները վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին

Աֆղանստանի հարավային Բադղիս նահանգում «Թալիբան» շարժման 150 գրոհայիններ վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Նահանգապետի օգնական Քամարուդդին Շեքիբի խոսքով՝ թալիբները հանձնվել են սեփական կամքով՝ «Խաղաղության ծրագրեր»-ի շրջանակներում անցկացվող միջոցառումների արդյունքում: Նա նաև նշել է, որ հույս ունեն, որ ահաբեկչական խմբավորման մյուս անդամները ևս կհետևեն իրենց խմբի անդամների օրինակին: Չնայած ծրագրի մեկնարկից հետո Աֆղանստանում հազարավոր թալիբներ են հանձնվել իշխանություններին, այդուհանդերձ, շարունակվում են բազմաթիվ ահաբեկչական գործողությունները երկրի ողջ տարածքում:

Նմանատիպ նյութեր