4452 դիտում
11:07 18-09-2017
Լիբիայի ափերին 3000-ից ավելի միգրանտների են փրկել
Լիբիայի առափնյա անվտանգության ծառայողները սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում երկրի հյուսիս-արևմտյան ափերին փրկել են ավելի քան 3000 միգրանտների կյանք։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։
Լիբիայի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Այուբ Քասեմի խոսքով՝ իրականացվել է 9 փրկարարական օպերացիա, որոնց ժամանակ հնարավոր է եղել փրկել տարբեր ազգությունների 2082 ներկայացուցչի, ևս 1047 հոգու լիբիացի ծովայինները 3 հավելյալ օպերացիաների արդյունքում դուրս են բերել ծովից։
Փրկարարական գործողությունների մեծ մասը կատարվել է մայրաքաղաք Տրիպոլիից 45 կմ և համապատասխանաբար 70 կմ հեռավորության վրա գտնվող Էզ-Զավիա և Սաբրաթ ծովափնյա քաղաքներից ոչ հեռու։
Նմանատիպ նյութեր
3068 դիտում
12:05 30-08-2016
Լիբիայի ափերին փրկել են 6000-ից ավելի միգրանտների
2928 դիտում
16:27 30-06-2016
Լիբիայի ափերին միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել
2422 դիտում
16:23 31-08-2016
Իտալիայի ափերին 1 օրում 3 հազար միգրանտների են փրկել խեղդվելուց
Այս բաժնից
553 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով