69123 դիտում
22:39 18-09-2017
80-ամյա պապիկը հայտնել է քննիչներին, որ կնոջը հուղարկավորելու համար Գյումրու «Հավերժ հիշատակ» թաղման բյուրոյի տնօրենը իրենից հափշտակել է 1800 դոլար
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում այս տարվա օգոստոսսի 30-ին ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը» փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ, 80-ամյա Մարտունիկ Շահբազյանը հայտնել է, որ 2016 թ.-ին կնոջ՝ Կիմա Բոդյուկյանին Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը հուղարկավորելու համար Գյումրի հայանքի «Հավերժ հիշատակ» Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, 59-ամյա Կոստիկ Ավետիսյանին տվել է 1800 ԱՄՆ դոլար՝ հողատարածք հատկացնելու համար:
Գումարին Կ. Ավետիսյանը մի խումբ անձնանց հետ խաբեությամբ իրենից տիրացել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
21804 դիտում
10:10 07-05-2017
Հաց բերողի թաղման հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած. Հաց բերողի մայր
139206 դիտում
21:45 03-12-2017
Արտակարգ դեպք Երևանում. հնաոճ իրեր գնողը պնդում է, որ իրենից խարդախությամբ հափշտակել են 370 հազար դոլար
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին