211652_close_icon
views-count139209 դիտում article-date 21:45 03-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. հնաոճ իրեր գնողը պնդում է, որ իրենից խարդախությամբ հափշտակել են 370 հազար դոլար

[url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Բ.-ի դիմումի կապակցությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ծանոթ՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Տիգրան Ղ.-ի միջնորդությամբ, Երևանի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բ.-ն 400 հազար ԱՄՆ դոլարով իրեն խաբեությամբ վաճառել է ավելի քան 50 հնաոճ իրեր: Հետագայում Ռաֆիկ Բ.-ն պարզել է, որ այդ իրերի իրական արժեքը 30 հազար ԱՄՆ դոլար է: Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տիգրան Ղ.-ն և Տիգրան Բ.-ն «Վերնիսաժում» զբաղվում են հնաոճ իրերի առք ու վաճառքով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր