211652_close_icon
views-count3311 դիտում article-date 14:22 19-09-2017

Կանչով մեկնած փրկարարները վատառողջ քաղաքացիներին բարձրացրել են հատակից

Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 34 ԴՈՍ-ի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակիչն ընկել է. բարձրացնելու և մահճակալին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Սեպտեմբերի 19-ին, ժամը 04:47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին լոգարանում ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ : Փրկարարները՝ 1945 թ. ծնված Կ. Ք.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր