211652_close_icon
views-count91243 դիտում article-date 21:12 20-03-2018

Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. 39–ամյա կինը ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի, 40-ամյա Ռուզաննա Դ.-ի հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ընկերուհին, համաքաղաքացի, 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել: Որոշ ժամանակ անց նա իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի, ոստիանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորոթյամբ, Արմինե Խ.-ի հարազատների հետ համատեղ իրականացրել են հսկայածավալ որոնողական աշխատանքներ, ինչի արդյունքում գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ աֆտոնոմ խանգարում» ախտորոշմամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր