90120 դիտում
12:08 20-09-2017
ԽՍՀՄ փլուզումից հետո Երևան-Սևան ավտոճանապարհը երբևիցե այսպես կապիտալ ու որակյալ չէր վերանորոգվել. աշխատանքներին հետևում է նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերությունը ՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ սկսել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ՝ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի և Սևանի վարչական տարածքներում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները կատարվում է «Ճանապարհ» ընկերության կողմից և արվում է խիստ հսկողության տակ։
Նախ հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է դեռ ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող ու արդեն ոչ պիտանի ասֆալտե ծածկույթը, որից հետո խճաքարով լցվում է ճանապարհը, իսկ հետո կատարվում է նախ՝ գրունտային ասֆալտ և վերջում ճանապարհը ասֆալտապատվում է հատուկ տեխնոլոգիաներով մշակված ասֆալտով։
Աշխատանքներին օնլայն հետևում է նախարար Վ. Մարտիրոսյանը, իսկ «Հայավտոճան» ընկերության տնօրեն Ա. Արշակյանն էլ, աշխատանքներ կատարող բանվորների ասելով, երբեմն անակնկալ այցելում է աշխատանքների վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե տարիներ առաջ ճանապարհների ասֆալտապատումը կատարվում էր առանց երթևեկության անվտանգության կանոնների պահպանման, ապա հիմա այդ ամենը ՀՀ նախագահի կարգադրությամբ վերցված է խիստ հսկողության տակ։
Նախ՝ գրեթե տեսանելի վայրերում տեղադրվել են ցուցանակներ, ջրով լցված հատուկ պլաստմասե ամաններն էլ փոխարինվել են բետոնե ժամանակավոր արգելապատնեշներով ու ճանապարհներին էլ տեղադրվել են ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին, որ նշված հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ՝ զգուշացնելով, որ պետք է երթևեկեն զգույշ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+