211652_close_icon
views-count6996 դիտում article-date 17:34 20-09-2017

ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կանոնները

ԱՄՆ-ն խստացրել է վիզաների տրամադրման կանոնները: Այդ մասին հայտնում է [url=https://www.nytimes.com/2017/09/18/us/politics/us-visa-rules-tillerson.html?mcubz=0]The New York Times[/url]-ը՝ վկայակոչելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ստորագրությամբ ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին ուղարկված հեռագիրը: Ինչպես նշվում է՝ նոր կանոնները պարտավորեցնում են վիզա ստացողներին ԱՄՆ մուտք գործելուց հետո 3 ամսվա ընթացքում չփոխել ԱՄՆ մուտք գործելուց առաջ հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցում հայտարարած այցի նպատակները: Նախկինում նման պահանջը վերաբերում էր միայն երկրում գտնվելու 1-ին ամսվան: Եթե վիզա ստացողը երեք ամսվա ընթացքում, օրինակ, ամուսնանա ամերիկացու հետ, աշխատանքի տեղավորվի կամ գնա սովորելու, դա կգնահատվի, որ դիմումը ներկայացնելիս նա «դիտավորյալ ստել է»: New York Times-ը նշում է, որ օրենքը խախտողներին չափազանց դժվար, եթե ոչ անհնարին կլինի թարմացնել վիզան, հաջորդ անգամ նոր վիզա ստանալ կամ փոխել կարգավիճակը: Բացի այդ, նրանց կարող է սպառնալ արտաքսում: 3 ամիս հետո տեղի ունեցած պլանների փոփոխությունները կարող են դեռ խնդրահարույց լինել, բայց չեն համարվի «դիտավորյալ ապատեղեկատվության» արդյունք:

Նմանատիպ նյութեր