211652_close_icon
views-count1751 դիտում article-date 11:05 23-01-2021

Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները

Կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները: Այս մասին հայտնում է [url=https://www.thelocal.fr/20210122/france-announces-covid-test-requirement-for-all-arrivals]The local[/url]-ը: Ըստ նոր կանոնների՝ Եվրամիության անդամ երկրներից Ֆրանսիա մուտք գործող անձինք նախ պետք է COVID-19 կորոնավիրուսի առկայության թեստ հանձնեն սահմանը հատելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ: Հրամանն ուժի մեջ կմտնի հունվարի 24-ից: Հստակեցվում է, որ այս նորամուծությունը չի տարածվում բեռնատարների վարորդների և սահմանամերձ շրջաններում աշխատող մարդկանց վրա: Հիշեցնենք՝ Ֆրանսիայում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով երեկոյան ժամը 6-ից առավոտյան 6-ը երկրում պարետային ժամ է սահմանվել: Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է COVID-19 վարակի գրեթե 3 միլիոն դեպք: Երկիրն աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում վարակակիրների քանակով: Հիվանդության հետևանքով մահացել է գրեթե 72 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր