4141 դիտում
22:50 20-09-2017
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արվեստագետներ ու արվեստասերներ:
«Երևանի քաղաքապետարանը ողջունում և կարևորում է նմանօրինակ նախաձեռնությունները, հատկապես եթե դրանք ուղղված են սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող աջակցությանը: Մենք բաց ու պատրաստակամ ենք մշտապես աջակցելու մշակութային նման միջոցառումներին»,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսի բացման առթիվ հրատարակվել է նաև աշխատանքների գիրք-ալբոմը: «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 23-ը: Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախին:
Նմանատիպ նյութեր
4768 դիտում
21:09 29-03-2016
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը
2031 դիտում
15:52 08-10-2016
Երևանի պատմության թանգարանում բացվել է «ГОСТ-արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը
1516 դիտում
19:42 01-12-2021
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1405 դիտում
10:30 18-11-2024
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Փաշինյան
1024 դիտում
09:50 18-11-2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել