211652_close_icon
views-count1519 դիտում article-date 19:42 01-12-2021

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը։

90 տարվա ընթացքում թանգարանում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների բացառիկ գործեր։ Ցուցադրությունն առանձնանում է 19-20-րդ դարերի թվագրվող նախշազարդ գոտիներով ու ապարանջաններով։ Դրանք աշխարհագրությունն Արևմտյան Հայաստանից ու Արցախից հասնում է մինչև Իրան, Հնդկաստան և անգամ Չինաստան։ Զարդերից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ խորհուրդ։ Շուշիի ոսկեջուր ճարմանդն, օրինակ, ընտանիքի կանայք կրել են պտղաբերության համար։

Զարդերը պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ։ Դրանց մի մասն ունի արծաթագործ վարպետի կնիք:

Ցուցադրված են նաև սպասք և ծիսական առարկաներ, այդ թվում ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդերից:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր