211652_close_icon
views-count23725 դիտում article-date 20:36 22-09-2017

Մոսկվայում դաժան ծեծի է ենթարկվել առևտրի կենտրոնի տաջիկ աշխատակիցը և անգիտակից վիճակում շպրտվել աղբարկղ. միգրանտները պահանջում են իրենց հանձնել ծեծողին. բերման է ենթարկվել 200-ից ավելի տաջիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում OMOH-ի և Ռոսգվարդիայի ծառայողները հսկողություն են իրականացնում Լյուբլինոյում գտնվող «Մոսկվա» առևտրի կենտրոնի տարածքում, որտեղ սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները, ըստ նախնական տվյալների՝ տեղի վարձը չվճարելու պատճառով դաժան ծեծի են ենթարկել տաջիկ ներգաղթյալին, ում անգիտակից վիճակում փաթաթելով ինչ-որ կտորի մեջ՝ գցել են հարևանությամբ գտնվող աղբարկղի մեջ: Ավելի ուշ նրան նկատել են վերջինիս հայրենակիցները և մեծ աղմուկ բարձրացրել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին անվտանգության աշխատակիցները փորձել են անգիտակից երիտասարդին ներկայացնել որպես անօթևանի, սակայն տաջիկների համայնքի ղեկավար Կերոմատ Շարիպովը հայտնել է, որ նա ուներ և անձնագիր և պայմանագիր, սակայն ծեծից հետո անհետացել են: Արդեն 3-րդ օրն է՝ «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ են հավաքվում մեծ թվով ներգաղթյալներ՝ մեծ մասը տաջիկներ, ովքեր բացատրություն են պահանջում տեղի ունեցածի վերաբերյալ, ինչպես նաև իրենց հանձնել ծեծողին: Այս պահին բերման ենթրակվածների թիվը գերազանցում է 200-ը: Առևտրի կենտրոնի տարածքը փակ է, այն հսկվում է OMOH-ի և Ռոսգվարդիայի ծառայողների կողմից: Նշենք, որ 27-ամյա ծեծի ենթարկվածը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նա աշխատում էր չինացի ձեռներեցի մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր