3827 դիտում
14:34 16-09-2015
Եթե էրեխեն մորը ծեծողին չծեծեր, ամո՛թ էտ էրեխուն, իսկ ես էլ այն մարդը չեմ, որ երեխայի դեմը ծնող ծեծեմ․ Մհեր Սեդրակյան
Եթե մորը խփողին էրեխեն չծեծեր, ամո՛թ էտ էրեխուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը՝ անդրադառնալով «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ միջադեպին։
Հիշեցնենք, որ վերջինս Մ. Սեդրակյանին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ: «Եթե մարդու մոր գլխին են խփում, էրեխեն գնում, իրեն ծեծում է, ես ի՞նչ կապ ունեմ։ Եթե չծեծեր, ամո՛թ էտ երեխուն, 15 տարեկան երեխա է: Ես այդ մարդը չեմ, որ երեխայի դեմը ծնողներին ծեծեմ»,-ասաց նա եւ ավելացրեց, որ այդ անձը մոտ 3 տարի ապրել է իրենց թաղամասում, բայց նրան չի ճանաչել։
Ավելին՝ ասաց, որ նա կնոջ հետ հիմա փախուստի մեջ է, քանի որ ում տանը, որ մնացել են, այնտեղից 3000 դոլար են գողացել եւ դիմել փախուստի։
«Քննչական մարմինները զբաղվում են: Ինքը փախած ա, երբ կհայտնաբերեն, ամեն ինչ կպարզվի>,- ավելացրեց Մ. Սեդրակյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»