2806 դիտում
22:15 22-09-2017
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀՀ Անկախության 26-ամյակին նվիրված միջոցառմանը
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեց ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ աղոթք մատուցեցին։
Անկախության տարեդարձի կապակցությամբ հայ երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին հայ և օտարերկրյա անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ելույթ ունենալով միջոցառմանը ներկա համայնքային կառույցների ներկայացուցիչների, նյույորքահայերի առջև` Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց.
«Ուրախ եմ դարձյալ ողջունելու ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի օրը Նյու Յորքի առաջնորդանիստ եկեղեցում, որը կրում է Սուրբ Վարդան զորավարի անունը։
Շատ չեն այն ազգերը, որոնք ունեն սրբադասված զինվորականներ։ Եվ այն, որ Հայ եկեղեցին Սուրբ է հռչակել Վարդան Մամիկոնյանին, շատ բան է ասում։ Վարդան զորավարը կյանքը նվիրաբերեց հանուն հավատի, բայց հավատի՝ ոչ միայն հոգևոր իմաստով, այլ հանուն հավատի, որ հայ մարդը պիտի արժանապատիվ ապրի իր հողի վրա։
Հենց այս հավատն է ուղեկցել հայ ժողովրդին մեր պատմության բոլոր քառուղիներում։ Հենց այս հավատով է առաջնորդվում Հայաստանի նորանկախ Հանրապետությունը արդեն ավելի քան քառորդ դար։ Հենց այս հավատն է այսօր էլ ուժ տալիս հայ զինվորին՝ կյանքի գնով դիմակայելու իրականությունից կտրված հակառակորդի վայրագություններին՝ հանուն հավատի, որ հայ մարդը պիտի արժանապատիվ ապրի իր հողի վրա։ Անցյալ ապրիլը եկավ վկայելու, որ հայ նոր հերոսները մեր ժողովրդի հավաքական գիտակցության մեջ Սուրբ Վարդանի հոգևոր զավակներն են։
Մեր յուրաքնաչյուր օրը, յուրաքանչյուր քայլն իր մեջ կրում է ապագայի հանդեպ այդ անսասան հավատը։ Այն ամենուր է ուղեկցում հայ մարդուն՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, և այսօր ձեր բազմամարդ ներկայությունն այստեղ՝ դրա ևս մի վառ վկայությունն է։
Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին Հանրապետության Նախագահի բացման խոսքը նույնպես ուղղված էր ապագային՝ համաժողովն օգտագործելու որպես երկխոսության հարթակ, որտեղ միասնականության ու բազմակարծության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր ծրագրեր՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի զարգացման ու հզորացման համար։
Մեր անկախության առաջին քառորդ դարի յուրաքանչյուր սեպտեմբերի 21 եղել է յուրահատուկ քննություն Հայոց նոր պետականության ամրապնդման ճանապարհին։
Այսօր, երբ ազգերի ու պետությունների մեծ ընտանիքում Հայաստանի Հանրապետությունը բռնել է ժամանակի քննությունը՝ ձեռք բերելով վստահելի գործընկերոջ համարում, այսօր, երբ մենք արդեն ունենք կայացած պետականություն, ավելի բարենպաստ պայմաններ մեր գալիքի համատեղ խնդիրներին անդրադառնալու համար, Հայաստանի համար մեծապես կարևոր է բոլորիս եւ յուրաքանչյուրիս ջանքն ու ներդրումը հանուն մեր ընդհանուր ապագայի, հանուն վստահության, որ հայ մարդը պիտի արժանապատիվ և անվտանգ ապրի իր հողի վրա։
Հարգելի՛ բարեկամներ,
Հավանաբար բոլոր ազգերի համար Անկախության օրը հատուկ նշանակություն ունի, սակայն կա մեկ հանգամանք, որով հայերը տարբերվում են բոլորից: Մեր Ազգային օրը նշվում է ոչ թե մեկ, այլ ավելի քան հարյուր երկրներում, չորս մայրցամաքներում, աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ կա առնվազն մեկ մարդ, ով իրեն ասոցացնում է որպես հայ, որպես հազարամյակների խորքից եկող հարուստ մշակույթ և պատմություն ունեցող մի ազգի մասնիկ, որի անկախ հայրենիքը դեռևս 26 տարեկան է:
Շնորհավո՛ր Անկախության տոնը:
Փա՛ռք հայ ժողովրդին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։»
Նմանատիպ նյութեր
1903 դիտում
11:48 22-09-2016
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցեց ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանը
1518 դիտում
10:39 28-09-2014
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
Այս բաժնից
730 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2083 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար