7233 դիտում
11:57 24-09-2017
«Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար».ՀՀ արտգործնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի հանդիպմանը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 22-ին մասնակցեց և ելույթ ունեցավ՝ «Երիտասարդության ներգրավվածությունը՝ որպես ընդգրկուն հասարակությունների կառուցման և խաղաղության պահպանման օղակ» ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի նախարարական հանդիպմանը։
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասաց. «Ներդրում կատարելով երիտասարդության մեջ՝ ներդրում ենք կատարում ապագայի մեջ: Երիտասարդների մտքերի և սրտերի համար պայքարը որոշիչ է ապագա հասարակությունների ձևավորման համար: Քաղաքակրթությունների դաշինքի նպատակների թվում է ապագայի կառուցումը խաղաղ, սոցիալապես առավել ընդգրկուն աշխարհում՝ զերծ պատերազմներից, հակամարտություններից և բաժանարար գծերից: Ցավոք, անհանդուրժողականություն սերմանողները և ատելություն քարոզողները թիրախավորում են երիտասարդներին, ձգտում ծայրահեղական դարձնելով՝ օգտագործել նրանց որպես իրենց զազրելի նպատակներին հասնելու միջոց:
Իր երկրի երիտասարդությանը նպատակաուղղված և հետևողականորեն ծայրահեղականացնող ղեկավարությունը հեռու է իր հասարակությունը խաղաղությանը նախապատրաստելուց։ Ավելին, այն նպաստում է թշնամանքի ու ատելության վրա հիմնված միջավայրի ձևվորմանը, ինչը հակառակ է Քաղաքակրթությունների դաշինքի նպատակներին»:
Նմանատիպ նյութեր
7170 դիտում
13:32 24-09-2017
Հայաստանի արտգործնախարարի ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանը
985 դիտում
19:12 17-12-2024
Արարատ Միրզոյանը ելույթ կունենա «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական հանդիպմանը
Այս բաժնից
502 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
538 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1141 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN