211652_close_icon
views-count29627 դիտում article-date 17:05 24-09-2017

Վայոց Ձորի մարզում 27-ամյա վարորդը 07-ով գլխիվայր հայտնվել է Արփա գետում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07: 00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ, 27-ամյա Էդմոն Մարտոյանը Երևան-Մեղրի ավտոճոնապարհի 109-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GԼ 418 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ոռոգման ջրի համար շահագործվող երկաթե խողովակաշարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Է. Մարտոյանը մարմնական վնավսծքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր