211652_close_icon
views-count3143 դիտում article-date 11:00 26-09-2017

Հրապարակվել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախնական արդյունքները

Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը։ Այդ են վկայում 282 հազար ձայների հաշվարկները (քվեարկածների մոտ 9 տոկոսը), Ria Novosti-ին հայտնել են Քրդստանի հանրաքվեի և ընտրությունների Բարձրագույն անկախ հանձնաժողովից: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ անկախացմանը դեմ է քվեարկել ընտրողների 6,71 տոկոսը, իսկ վերջնական արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն հինգշաբթի։ Վերջին տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է 3.3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72,16 տոկոս։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 5,2 մլն մարդ։ Իսկ քվեարկել կարող էին Իրաքի բոլոր քաղաքացիները, ովքեր հաշվառված են Քրդստանում կամ քրդական բնակավայրերում։ Գործել է 6846 ընտրատեղամաս և 1737 հանձնաժողով։ Հիշեցնենք, որ հանրաքվեի անցկացմանը դեմ են արտահայտվել ոչ միայն Իրաքի իշխանությունները, այլ նաև ԱՄՆ-ն, մի քանի երկրներ ևս և ՄԱԿ-ը։

Նմանատիպ նյութեր