211652_close_icon
views-count5086 դիտում article-date 15:08 16-09-2017

ԱՄՆ-ն Իրաքյան Քրդստանի առաջնորդին առաջարկել է անկախության հարցով հանրաքվեն հետաձգել

Միացյալ Նահանգները, ինչպես նաև մի շարք արևմտյան պետություններ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին առաջարկել են 2 տարով հետաձգել անկախության հարցով հանրաքվեի անցկացումը։ Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին տված հարցազրույցում ասել է Քրդստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մուհամմեդ Հաջի Մահմուդը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչության հարցերով կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Բրեթթ Մաքգուրթը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Բարզանիին հանրաքվեի այլընտրանքային համատեղ պլան էր ներկայացրել։ Փաստաթղթի մանրամասները, սակայն, պաշտոնապես չէին հրապարակվել։

Նմանատիպ նյութեր