4923 դիտում
10:42 26-09-2017
Մեր ուղերձն աշխարհին մեկն է՝ քուրդ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին ցանկանում է ապրել խաղաղ և ժողովրդավար. Բարզանի. «Ամերիկայի ձայն»
«Մեր ուղերձն աշխարհին մեկն է՝ Քրդստանում ապրող քուրդ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին ցանկանում է ապրել խաղաղ և ժողովրդավար», - այսպես է բարձրաձայնել անկախության հանրաքվեի մասին Քրդստանի վարչապետ Նեչերվան Բարզանին, ելույթ ունենալով շրջանի մայրաքաղաք Իրբիլում:
Երկուշաբթի Քրդստանում անցած հանրաքվեի վերջնական արդյունքները հրապարակվելու են երեք օր անց, սակայն արդեն իսկ պարզ է, որ բնակչության մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին: Բարզանիի խոսքով սակայն դա չի նշանակում Քրդստանի անմիջապես անկախացում Իրաքից.
«Մենք ընդամենը ցանկանում ենք աշխարհին հայտնել մեր քաղաքացիների կամքը, հայտնել աշխարհին, որ մենք ցանկանում ենք անկախության հասնել ժողովրդավարական ճանապարհով, Բաղդադի հետ երկխոսության և բանակցությունների միջոցով»:
Չնայած Քրդստանի ղեկավարների հայտարարություններին, անցած անկախության հանրաքվեն մտահոգել է ինչպես Իրաքին, այդպես էլ հարևան Իրանին և Թուրքիային, որոնց անհանգստացնում է սեփական քուրդ բնակչության շրջանում անկախացման միտումները:
Իրաքցի լրագրող Ռաադ Մոհամադի խոսքով, հանրաքվեն կարող է Իրաքի պառակտման սկիզբը հանդիսանալ.
«Սա անընդունելի է Իրաքի ժողովրդի, ինչպես նաև մի շարք այլ երկրների համար, որոնք չեն ճանաչել հանրաքվեն»:
Իրավաբան Թարիք ալ Զուբայդիի խոսքով, ահաբեկիչ Դաեշի դեմ պայքարի պայմաններում հանրաքվեի անցկացումն անտեղի է.
«Երկիրը բարդ ժամանակաշրջանում է, ինչը համախմբում է պահանջում»:
Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը զգույշ է արձագանքել հանրաքվեին՝ առաջնահերթությունը տալով ահաբեկչության դեմ պայքարին.
«Հույս ունենք, որ միավորված իրաքը կոչնչացնի Դաեշը և որ միավորված Իրաքը կհակազդի Իրանին»:
Քրդստանի բնակիչները սակայն հիշեցնում են, որ անցած հանրաքվեն ուղերձ էր աշխարհին.
«Ես քվեարկեցի «այո», որովհետև մենք ցանկանում ենք ազատ լինել, լիովին ազատ, չլինել ոչ ոքի իշխանության տակ»,- ասում է քուրդ Յուսեֆ Սուլեյմանը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4043881.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
10:52 01-05-2021
Հայ ժողովուրդն իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը․ Փաշինյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
2057 դիտում
09:25 12-02-2019
Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
616 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
862 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2188 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ