5135 դիտում
20:49 26-09-2017
Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում այսօր Հայաստանը հերթական ոսկին և բրոնզը նվաճեց:
Մինչև 17 տարեկան տղաների պայքարում 69 կգ քաշային կարգում հանդես եկան Արմեն Գրիգորյանն ու Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում Արմենն արձանագրեց 296 կիլոգրամ և նվաճեց չեմպիոնի կոչումը (134 կգ` փոքր արծաթ + 162 կգ` փոքր բրոնզ):
Ռաֆիկը պատվո հարթակի երրորդ աստիճան բարձրացավ երկամարտի 295 (135 կգ՝ փոքր ոսկի + 160 կգ՝ չորրորդ տեղ) արդյունքով:
Եվրոպայի արծաթն էլ կարող էր Հայաստանինը լինել, եթե հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Ռաֆիկ Հարությունյանը չցավեցներ ծունկը և ստիպված չլիներ հրաժարվել նաև երրորդ մոտեցումից:
Նմանատիպ նյութեր
1749 դիտում
23:11 07-04-2021
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր
1450 դիտում
19:45 27-09-2024
Ծանրորդ Աշոտ Մովսիսյանը դարձավ ծանրամարտի երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
5469 դիտում
21:34 16-02-2020
Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Այս բաժնից
1096 դիտում
18:41 28-10-2024
Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ
1273 դիտում
11:09 28-10-2024
Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը դարձել է ոսկե մեդալակիր
1309 դիտում
22:20 27-10-2024
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր