Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր
Մոսկվայում ընթացող ծանրամարտի ԵԱ Հայաստանը երկրորդ փոքր մեդալը նվաճեց:
Ռաֆիկ Հարությունյանը B խմբում, հրում վարժությունում գրանցելով 196 կգ արդյունք, դարձավ վարժության բրոնզե մեդալակիր: Երկամարտում Հարությունյանը 346 կգ արդյունքով 4-րդն էր:
Պոկում վարժությունում Ռաֆիկը գրանցել էր 150 կգ արդյունք:
Առաջին մեդալը Հայաստանին բերել էր Իզաբելա Յայլյանը: