211652_close_icon
views-count30111 դիտում article-date 09:57 27-09-2017

Արտագաղթած զորակոչիկները 1 մլն 800 հազար դրամով կազատվեն պատժից մինչև 2017թ մայիսի 1-ը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին հնարավորություն կընձեռվի կատա­րել համապատասխան վճարում և զերծ մնալ քրեական հե­տապնդումից: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում նման փոփոխություն առաջարկում են իրականացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Կարինե Աճեմյանը: Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով՝ լինում են անձինք, ովքեր մինչև 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրե­ական գործ, հայտարարվում է հետախուզություն: «Հիմա այս մարդկանց 27 տարին լրանում է, իսկ օրենսդիրը սահմանում է, որ այս մարդիկ ամեն զորակոչի համար վճարեն սահմանված 100 հազար դրամը: Այսինքն՝ 18-27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ՝ վճարում են 1 մլն 800 հազար դրամ, նրանց նկատ­մամբ քրեական հետապնդումը կարճվում է, և նրանք կարողանում են վերադառնալ Հայաստան»,- ասում է փաստաբանը: Այժմ առաջարկվում է երկարացնել այդ ժամկետը: Այսինքն, եթե գործող օրենքը վերաբերում էր մինչև 2015 թ. մայիսի 1-ին 27 տա­րին լրացած քաղաքացիներին, ապա նոր օրենքը ներառում է բո­լոր նրանց, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թ. մայիսի 1-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր