211652_close_icon
views-count4925 դիտում article-date 10:39 27-09-2017

«Հայբուսակ» համալսարանն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով և ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել: Մեր տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեն ցանկանում է պարզել, թե ինչ հանգամանքում են օտարերկրյա քաղաքացիները բուհ ընդունվել, և հիմա քննության թելը տանում է բուհի հարկային պարտավորությունների թերակատարման ուղղությամբ: «Հայբուսակ»-ի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, թե խնդիրներ չունեն: Իսկ թե ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր