4539 դիտում
14:02 27-09-2017
Նախարար Կարայանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ. քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։
Դեսպանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչությանը, քանի որ միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին և աջակցել նրանց։ Հրաժեշտից առաջ անպայման ցանկանում էի Ձեզ հետ հանդիպել»։
Նախարարը և դեսպանը քննարկել են վերջին շրջանում հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը, այդ թվում՝ «Բիզնես ֆրանսի» նախաձեռնած ծրագրերը, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ փոխգործակցությունը և մի շարք մասնավոր ծրագրեր՝ ընգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին։ Կողմերը հաստատել են, որ դրանց ավելացման շուրջ պետք է մեկտեղեն ջանքերը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման և, մասնավորապես, տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում ունեցած դերակատարության համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
19:36 02-07-2024
Քննարկվել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 21-26թթ. ճանապարհային քարտեզի» իրականացումը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված