211652_close_icon
views-count9115 դիտում article-date 13:19 27-09-2017

ՏՏ ոլորտի զարգացումը պետք է սկսվի հենց դպրոցներից. Բադալյան եղբայրների հերթական բարեգործական նախաձեռնությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բադալյան եղբայրները, ովքեր «Ֆասթ Կրեդիտ», «ԲեթԿոնստրակտ» և «Կովկաս» ռեստորանային ցանցի հիմնադիրներն են, Հայաստանի Անկախության 26-ամյակի կապակցությամբ հանդես են եկել բարեգործական նախաձեռնությամբ: Լինելով ՏՏ ոլորտում գործող խոշոր ընկերության հիմնադիրներ՝ Բադալյանները շատ են կարևորում երեխաներին կրթության ժամանակակից տեխնիկայով ապահովումը: Նրանց նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքի դպրոցները, երիտասարդական մշակութային կենտրոնը, շախմատի դպրոցը, երաժշտական դպրոցները և մանկապարտեզը, ինչպես նաև Ջերմուկ համայնքի մեջ մտնող Կեչուտ և Գնդեվազ գյուղերի դպրոցները ստացան շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 50 համակարգիչ՝ իրենց սեղաններով և աթոռներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր