211652_close_icon
views-count1938 դիտում article-date 17:18 30-03-2022

Բադալյան եղբայրների կողմից տրամադրվել է աջակցություն 60 մլն դրամ Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, շարունակում են բարեգործական գործունեությունն՝ այս անգամ աջակցություն է տրամադրվել Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնին: Ուշադրության առանցքում կրկին անգամ վիրավոր զինվորներն ու զինվորական հաշմանդամներն են: Բադալյանների ընտանիքը տրամադրել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ վերականգնողական կենտրոնին:

Նվիրատվության շրջանակներում իրականացվելու է Զինվորի տան թողունակության մեծացման ծրագիր: Կենտրոնը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար և մինչ օրս բուժում է ստացել շուրջ 6000 հաշմանդամ:

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը ոչ միայն աջակցում է կարգավորելու առողջական խնդիրներները, այլ մի շարք Կրթական, Սոցիալական և Գյուղատնտեսական ծրագրերի շրջանակում օգնում է զինհաշմանդամներին ստանալ ժամանակակից մասնագիտություն իրենց հարմար պայմաններում՝ լինելով մրցունակ աշխատաշուկայում:

Բադալյան եղբայրները և Ընտանիքին պատկանող ընկերությունների խումբը միշտ հանդես է եկել տարբեր սոցիալական ծրագրերով ի աջակցություն զինծառայողների:

Այս պահին շուրջ 100 զինծառայող մասնագիտական ուսուցում է ստանում և հետագայում աշխատանքով կապահովվի SoftConstruct ընկերությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր